Մոսկվայի մարզում ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտել և վերադարձել էր Հայաստան
Հունիսի 17-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Մալխասյանց փողոցում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1987 թ. ծնված Գրիգոր Դ.-ին, ով ս/թ. հունիսի 10-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: