Ֆրանսիա-Ալբանիա. ֆրանսիացիների հաղթանակը կասկած չի հարուցում
A խմբի երկրորդ խաղում կմրցեն Ֆրանսիայի և Ալբանիայի հավաքականները: Այս խաղի ընդգծված ֆավորիտը Ֆրանսիայի հավաքականն է: Տանտերերի հաղթանակը գնահատվում է 1.15 գործակցով: Ոչ-ոքիի համար սահմանված է 6.30 գործակիցը, իսկ ալբանացիների հաղթանակի գործակիցը 15 է:
Խաղը տեղի կունենա այսօր, Մարսելի «Ստադ դը Վելոդրոմ» մարդաշատում, Երևանի ժամանակով 23:00-ին:
Սիրարփի Աղաբաբյան