Մանանեխով դիմակ՝ մազերի աճն արագացնելու համար
Դեռևս հին ժամանակներից մանանեխը համարվել է մազերի աճը խթանող ամենաարդյունավետ միջոցը: Այն ներծծում է ավելորդ յուղը, լավացնում է արյան շրջանառությունը, կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը: Մանանեխից պատրաստված դիմակները հրաշալի կերպով արագացնում են մազերի աճը: Պետք է, սակայն, հաշվի առնել, որ այս բաղադրիչը պետք է ճիշտ օգտագործել՝ գլխամաշկը չչորացնելու ու թեփ չառաջացնելու համար: Մանանեխով դիմակների բաղադրության մեջ պետք է նաև տարատեսակ յուղեր լինեն, օրինակ՝ եթերային յուղեր, ձիթապտղի յուղ, նշի յուղ, ձվի դեղնուց, կեֆիր և այլն:
Մանանեխով և շաքարով դիմակը շատ հեշտ է պատրաստվում և չի վնասում գլխամաշկը:
Դիմակի բաղադրություն
- 2 ճ/գ չոր մանենախի փոշի
- 2 ճ/գ տաք ջուր
- 1 ձվի դեղնուց
- 2 ճ/գ ձիթապտղի յուղ
- Կոսմետիկ յուղ
- 2 թ/գ շաքարավազ
Այս դիմակը պետք է քսել անմիջապես գլխամաշկին, քանի որ այն ազդում է հենց արմատների վրա, սակայն պետք է չափազանց զգույշ լինել, որ դիմակը չհայտնվի մազերի ծայրերին: Դիմակը քսելուց հետո հատուկ գլխարկ դրեք: Այն պետք է պահել 15 րոպեից մինչև 1 ժամ: Ժամանակը կախված է դիմակի խտությունից:
Այս դիմակն առաջին անգամ օգտագործելիս պարտադիր պահեք գոնե 15 րոպե, անգամ, եթե թվում է, թե գլուխն այրվում է: Այս կարճ ժամանակահատվածում չեք վնասի գլխամաշկը, մինչդեռ մազերը կհասցնեն ներծծել դիմակի օգտակար հատկանիշները: Պրոցեդուրան կատարեք շաբաթը մեկ անգամ: Եթե մազերը յուղոտ են, կարող եք շաբաթական 2 անգամ կատարել: Ամբողջ կուրսը պետք է տևի մեկ ամիս:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը