Բաքուն հայտարարել է, որ Ղարաբաղ այցելելու համար ՌԴ լրագրողներից պահանջվում է հավատարմագրում

Ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղ այցելելուց առաջ պետք է դիմեն Ադրբեջանի ԱԳՆ-ին՝ մամուլի հավատարմագրություն ստանալու համար: Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը:

«Մենք հարգանքով ենք վերաբերվում ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների՝ ադրբեջանական օկուպացված տարածքներ այցելելու մասնագիտական ցանկությանը: Սակայն ԶԼՄ-ների ներկայացուցիչները պետք է դիմեն Ադրբեջանի ԱԳՆ` համապատասխան հավատարմագրում ստանալու համար: Միայն Ադրբեջանի ԱԳՆ-ի տված հավատարմագրման քարտ ստանալուց հետո լրագրողները կարող են օրինական կերպով այցելել օկուպացված տարածքներ»,- ասել է Գաջիևը:

Բաքուն 2013թ. հրապարակել է օտարերկրացիների «սև ցուցակը», որտեղ ընդգրկվում են այն օտարերկրացիները, որոնք առանց ադրբեջանական իշխանությունների հետ համաձայնության այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այդկերպ Ղարաբաղ այցելածներին արգելվում է մուտք գործել Ադրբեջան:

Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում» ընդգրկվել են մի շարք ռուս լրագրողներ:

Տեսանյութեր

Լրահոս