Հանրությունը շուտով կիմանա՝ ով էր «հանցավոր խմբի» պատվիրատուն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «2015թ. նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ԱԱԾ կողմից վնասազերծված զինված հանցախմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը երեկ «Ժամանակին» ասաց. «Քննչական խմբի ղեկավարը տեղեկացրեց հանրությանը, որ թեպետ պատվեր էր իջեցվել՝ կատարել որոշակի գործողություններ, բայց Արթուր Վարդանյանն այդ ծրագիրը չի իրականացրել»։

Փաստաբանի խոսքով՝ Վարդանյանը պատվերը չի իրականացրել ոչ այն պատճառով, որ խումբն ԱԱԾ կողմից ժամանակին վնասազերծվել է։

«Նախաքննության ավարտին հանրությունը կիմանա, թե ով էր պատվիրատուն։ Բոլոր պատասխանները շատ շուտով կստանաք»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս