Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ 3 փոխնախարար պաշտոնանկ է արվել
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով Գրիշա Բաղիյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, Սամվել Գալստյանը և Գառնիկ Պետրոսյանը՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալների պաշտոններից։