Թուրքական իշխանությունները Ստամբուլի ահաբեկչության կազմակերպման մեջ մեղադրել են PKK-ին
Ստամբուլի կենտրոնում ականապատ մեքենայի պայթյունի հեղինակները, համաձայն հետաքննության տվյալների, իրականացրել են «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) անդամները: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալընը:
«Բոլոր իրեղեն ապացույցները մատնանշում են PKK-ին՝ որպես ահաբեկչության կազմակերպչի: Ռամադանի առաջին օրը իրականացված պայթյունը վկայում է, թե ինչ են իրենցից ներկայացնում ահաբեկիչները»,- հայտարարել է Կալընը Անկարայում ճեպազրույցում:
Նա դարձյալ ԱՄՆ-ին ու ԵՄ-ին մեղադրել է երկակի ստանդարտների մեջ՝ նկատի ունենալով նրանց հարաբերությունները PKK-ի և վերջինիս հետ առնչություն ունեցող Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության հետ:
Ուժեղ պայթյունը որոտացել էր երեկ՝ Երևանի ժամանակով ժ. 09.40-ին Ստամբուլի կենտրոնում՝ Բայազետ շրջանում գտնվող կանգառի հարևանությամբ: Պայթյունը որոտացել էր այն ժամանակ, երբ անցել էր ոստիկանական ավտոբուսը:
Պայթյունին զոհ էր դարձել 11 մարդ, որոնցից 6-ը՝ ոստիկան: Եվս 36 մարդ վնասվածք էր ստացել: