Բաժիններ՝

Վրաստանը ԱՄՆ-ի շնորհիվ կրճատում է Ռուսաստանից ունեցած տնտեսական կախվածությունը. Նուլանդ

Շնորհիվ ֆինանսական օգնության Վրաստանը կրճատում է Ռուսաստանից ունեցած տնտեսական կախվածությունը: Այս մասին ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը:

Նրա խոսքով՝ հիմա ԱՄՆ-ն աշխատում է բոլոր եվրոպական երկրների հետ, որպեսզի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները երկարաձգվեն հաջորդ ամիս, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

«Ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, տնտեսության բարեփոխման, կոռուպցիայի դեմ պայքարի և մեր գործընկերների կայունության համար 2017 թվականի ֆինանսական տարում մենք պահանջել ենք 787 միլիոն դոլար Եվրոպայի և Եվրասիայի, այդ թվում՝ նաև այն երկրների համար, որոնք անպաշտպան են մնացել Ռուսաստանի ճնշումների դեմ: Դա հատկապես վերաբերում է Ուկրաինային, Վրաստանին, Մոլդովային և Բալկանյան երկրներին»,- ասել է Նուլանդը:

Նրա խոսքով՝ Ուկրաինայում, Վրաստանում և Մոլդովայում շնորհիվ ամերիկյան օգնության, տեղի է ունենում տնտեսության վերակողմնորշում, որոնք չափազանց կախված էին Ռուսաստանից:

«Մենք նաև խորացնում ենք համագործակցությունը Եվրոպայում և Եվրասիայում հետախուզության պլանում, որպեսզի հայտնաբերենք և նվազագույնի հասցնենք Ռուսաստանի բացահայտ և թաքուն ջանքերը՝ մանիպուլյացիայի ենթարկելու այդ երկրների ներքին քաղաքականությունը»,- հայտարարել է Նուլանդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս