Բաժիններ՝

Հանցագործները փորձել են ոստիկանների ճաշելու ժամանակ կողոպտել «ՄաքԴոնալդս»-ը

Ֆրանսիայի Բեզանսոն քաղաքում երկու անհայտ անձինք փորձել են կողոպտել «ՄաքԴոնալդս» արագ սննդի ռեստորանը, որտեղ այդ ժամանակ ճաշելիս է եղել ֆրանսիական ժանդարմների խումբը: Ինչպես տեղակացնում է «Franc Bleu»-ը, հանցագործներից մեկը որսորդական հրացանով պահաջել է վաճառողից դրամարկղի գումարները,այնուհետև երկուսով փախուստի են դիմել:

Կողոպուտի ժամանակ ժանդարմները ոչինչ չեն ձեռնարկել, քանի որ չէին ցանկանում վտանգի ենթարկել սպասարկող անձնակազմի և հաճախորդների կյանքը: Նրանք սպասել են մինչև հանցագործները դուրս գան ռեստորանից, այնուհետև կալանավորել են նրանց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս