Թուրքիայից 17 հյուր է ժամանել պատգամավորի որդու հարսանիքին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանն ու հակահայկական տրամադրությունների սրմանը, Թուրքիայից 17 հյուր է ժամանել ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի որդու հարսանիքին։ Մեկը հայտնի իրավաբան, Հրանտ Դինքի գործով զբաղվող Էլդար Դողանն է՝ հայազգի պատգամավոր Սելինա Դողանի ամուսինը, որը Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության խմբակցության անդամ է։

Նա նույնպես պետք է ժամաներ, սակայն Գերմանիայի Բունդեսթագի բանաձեւից հետո Թուրքիայի Մեջլիսը փակ նիստեր է անում, ինչը խոչընդոտել է պատգամավորի այցը։ Արագած Ախոյանից հետաքրքրվեցինք՝ իր հյուրերը չե՞ն վախեցել թուրքական իշխանությունների ճնշումներից։ «Իրենք ասում են, որ վախենում են, բայց դա մեր կյանքի պայքարն է, պիտի կարողանանք դեմոկրատ Թուրքիա կերտել, որտեղ ապրող ազգերը կունենան իրեն հասանելիք իրավունքները»»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930