Բաժիններ՝

«ԻՊ խմբավորումը ռազմավարական առումով դեռևս թուլացած չէ». Պան Գի Մուն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հունիսի 6-ին զեկույց է ներկայացրել այն սպառնալիքի մասին, որը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ներկայացնում է միջազգային խաղաղության ու անվտանգության համար:

«ԴԱԻՇ-ից բխող գլոբալ սպառնալիքը շատ լուրջ է մնում եւ նորանոր ասպեկտներ է ձեռք բերում»,- նշվում է փաստաթղթում, որը պատրաստվել է ՄԱԿ-ի Հակաահաբեկչական կենտրոնի եւ Պատժամիջոցների վերլուծական աջակցման ու դրանց նկատմամբ մոնիթորինգի խմբի փորձագետների կողմից: Չնայած կոալիցիոն ուժերի գործողություններին, որոնց արդյունքում ահաբեկչական խմբավորումը լուրջ պարտություններ է կրել եւ նրա տարածումը նոր տարածքներ կանգնեցվել է, ԻՊ-ն «մինչ այժմ վերջնականապես թուլացած չէ ռազմավարական առումով», ասված է զեկույցում:

Ռուսաստանում, Բելգիայում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Բանգլադեշում, Ինդոնեզիայում եւ այլ երկրներում կատարված ահաբեկչական հարձակումները մատնանշում են, որ խմբավորումն անցնում է նոր մարտավարության, եւ «աճում է այն բանի վտանգը, որ քաղաքացիական թիրախների վրա լավ պատրաստված եւ մեկ կենտրոնից համակարգվող հարձակումները կարող են հաճախանալ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս