«Հիանալի քննարկում ենք ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի հետ». Ջեյմս Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում անդրադարձել է Փարիզում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը:
«Հիանալի քննարկում ենք ունեցել Հայաստանի Արտաքին գործերի նախարարի հետ Վիեննայի գագաթնաժողովում ընդունած որոշումների իրականացման, այդ թվում և հրադադարի ռեժիմի խախտումներն արձանագրող ԵԱՀԿ մեխանիզմների ստեղծման առաջարկի շուրջ»,- գրել է ԱՄՆ համանախագհը: