Չինական հոլդինգը գնեց «Ասթոն Վիլլան»
Գործարքի մոտավոր արժեքը 128 մլն եվրո է:
Ամերիկացի բիզնեսմեն Ռենդի Լերները վաճառեց թիմի 100 տոկոս ակցիաները չինական Recon Group հոլդինգին, որի սեփականատերն է Տոնի Ցզյանտուն Սյան: Գործարքի արժեքի մասին տեղեկություններ չեն հայտնվում, բայց ավելի վաղ հաղորդվել էր, որ այն կազմում է 128 մլն եվրո:
Գործարքը պետք է հավանության արժանանա Անգլիայի Պրեմիեր լիգայի և Ֆուտբոլային լիգայի կողմից:
«Դոկտոր Սյայի անմիջական նպատակն է՝ «Ասթոն Վիլլային» Պրեմիեր լիգա վերադարձնելը, իսկ հետո վեցյակում տեղ գրավելը, որպեսզի ակումբը նորից հանդես գա եվրագավաթներում: Նա պլանավորում է «Ասթոն Վիլլային» դարձնել ամենահայտնի թիմը Չինաստանում՝ երկրպագուների հսկայական բանակով»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:
«Ասթոն Վիլլան» 1986-87 մրցաշրջանից սկսած առաջին անգամ լքեց Անգլիայի բարձրագույն դիվիզիոնը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը