![](/banners/BeFunky-design.jpg)
Նոր մանրամասներ ավտոբուսի վթարից տուժածների վիճակի մասին
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/IMG_9566_640x420.jpg)
Համաձայն նախնական տվյալների՝ Հալաբյան փողոցում քիչ առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 6 տուժած, որոնք տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:
Այս պահի դրությամբ տուժածներից մեկը վիրահատարանում է, հիվանդանոց է ընդունվել շոկային վիճակում, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Մյուսները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Բժշկական կենտրոնում է նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Ի դեպ տուժածների միջև կա նաև հղի կին: