Apple Watch-ը կրկնակի առաջ է անցել iPhone-ի մեկնարկային վաճառքներից
Վերլուծաբանների գնահատումներով՝ 2015 թվականի ապրիլից Apple կորպորացիան իրացրել է շուրջ 12 միլիոն SmartWatch:
Apple կորպորացիան Apple Watch-ը շուկա հանելու պահից այդ սարքերից կրկնակի ավելի շատ է իրացրել, քան iPhone-ներ՝ դրանց վաճառքի մեկ տարում: Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով վերլուծաբանների տվյալները:
Փորձագետների գնահատումներով՝ օգտատերերը ձեռք են բերել շուրջ 12 միլիոն SmartWatch, մինչդեռ iPhone-ի վաճառքները մոտեցել են 6 միլիոնի:
Հիշեցնենք, որ մարտ ամսին Apple ընկերությունը ներկայացրել է նոր 4-դյույմանոց iPhone SE-ն: Արտաքին տեսքով գաջեթը քիչ է տարբերվում iPhone 5s-ից, «պարունակությունը» նույնպես գրեթե համանման Է 6s-ին՝ պրոցեսորը՝ A9, համապրոցեսորը՝ M9: