Վերջին հրաժեշտը Արցախում զոհված Արմենակ Ուրֆանյանին
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/12962500_1180646945331244_1736901517_o.jpg)
Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր տեղի ունեցավ Արցախում զոհված զինծառայող Արմենակ Ուրֆանյանի հոգեհանգստի արարողությունը: Նույն եկեղեցուց վաղը՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա նրա հուղարկավորության արարողությունը:
1990թ. ծնված Արմենակ Ուրֆանյանը ԶՈՒ-ում ծառայում է 2007թ.-ից: Կապիտան Ուրֆանյանն իր անձնակազմի հետ երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով՝ միայնակ շարունակել է մարտը՝ խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվորների: Վերջում մի քանի նռնակներ նետելով՝ չի թողել իրեն շրջապատեն, ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին: