«Այն, ինչ տեղի ունեցավ մի քանի օր առաջ, շատ նման է Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պուտինյան սադրանքին, ինչպես նաև վնասում է Հայաստանին». Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Faceook-ի իր էջում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի սահմանի ողջ երկայնքով տեղի ունեցող ռազմական գործողություններին: Վերջինս, մասնավորապես, կարծիք է հայտնել, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ներկայում ձեռնտու չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին:

«Այն, ինչ տեղի ունեցավ մի քանի օր առաջ, շատ նման է Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պուտինյան սադրանքին, ինչպես նաև վնասում է Հայաստանին: Ընդ որում՝ Մոսկվան իրադարձությունների զարգացմանը վաղուց է պատրաստվում: Ռուսաստանը վաղուց և ինտենսիվորեն զինում է երկու կողմերին, իսկ վերջին տարիներին շտապ կարգով կառուցել է Դաղստանից Վրաստան տանող ռազմական նշանակության ճանապարհը, որը, միաժամանակ, ուղի է Ադրբեջան ամենաարագ ներխուժման համար:

Սադրելով հակամարտությունը՝ Ռուսաստանը հետապնդում է միանգամից մի քանի ռազմավարական նպատակ՝ առիթ է ստանում ներխուժել տարածքներ, որտեղով անցնում են Ադրբեջանի նավթատարներն ու գազատարները (բավական է հիշել, որ հենց դրանք էին ռուսները հրթիռակոծում 2008թ., ինչպես նաև սաբոտաժի դեպքերը Թուրքիայի տարածքում), այդկերպ Եվրոպան կարող է կորցնել Ադրբեջանից և Թուրքմենստանից էներգակիրների այլընտրանքային աղբյուրը:

Իլհամ Ալիևի կառավարությունը, որը միշտ վարել է անկախ կուրս, կարող է ընկնել չափազանց ծանր վիճակի մեջ:

Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, որոնցում այսօրվա դրությամբ ռուսամետ Իվանիշվիլին անխուսափելիորեն պարտվում է, Վրաստանը հարվածի տակ կհայտնվի, իսկ Թուրքիան, որին Ռուսաստանը երդվել է պատժել, ստիպված է ներքաշվել պատերազմի մեջ երկու ճակատով: Այդ իրավիճակում բոլոր ղեկավարներին հարկավոր է ցուցաբերել զգուշավորություն ու, որքան դա հնարավոր է, զսպվածություն, քանի որ գիտեմ՝ որքան ծանր է նման իրավիճակում:

Ինչպես միշտ, մենք գործ ունենք սցենարի հետ, երբ Պուտինը երկար պատրաստվում է, իսկ Արևմուտքը հանկարծակի է գալիս: Ու մենք պետք է սպասենք այն պահին, ոչ այնքան հեռավոր ապագային, երբ Պուտինը անխուսափելիորեն կթուլանա և օգտագործենք հնարավորությունը՝պայմանավորվածություն ձեռք բերել տարածաշրջանային բոլոր հակամարտությունների հարցով և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի հետաքրքրությունների շրջանակում:

Տեսանյութեր

Լրահոս