Բաժիններ՝

Պատարագ և ժամերգություն` ի պաշտպանություն սահմանների անառիկության

Արարատի մարզի Դալար համայնքի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը պատարագ մատուցեց առ Աստված` ի պաշտպանություն հայ զինվորի, մեր սահմանների անառիկության եւ ի մխիթարություն հայրենիքի պաշտպանության համար նահատակված զինվորների հարազատների:

«Արմենպրես»ի փոխանցմամբ` միասնական աղոթքից հետո Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը դիմելով հավատավոր ժողովրդին ասաց, որ այսօր մեր հայ ժողովրդի զավակները նետվել են մարտի ոչ ուրիշի հողը զավթելու, կայքն ու ինչքը թալանելու համար, այլ մեր հայրենիքը, մեր սուրբ հողը պաշտպանելու վճռականությամբ: Տեր հայրը մեջբերեց նաեւ Աստվածաշնչյան տողերը. «Սուր վերցնողը սրից էլ կընկնի` որքան էլմեր թշնամին զինված ընկրկի հայ զինվորի ուժի, կամքի, ոգու առջեւ: Իսկ մեր աղոթքները, որ պետք է շարունակենք նաեւ տանը` նրանց համար Աստվածային վահան թող լինի»:

Կատարվեց նաեւ ժամերգություն: Ողջ Դալար համայնքը` բնակիչները, ուսուցիչները, աշակերտներն Աստծուց խնդրեցին մոլորակին խաղաղություն, իսկ հայ ժողովրդին` հաղթանակ, որովհետեւ արդարացի է հայի պայքարը:

Պատարագին եւ ժամերգությանը միացան Վերին Արտաշատի, Արարատ գյուղի, Կանաչուտի, Վեդի քաղաքի եկեղեցիները:

Հայ ժողովուրդը միշտ թշնամու դեմ դուրս է եկել խաչով ու սրով: Ոստի,Արարատի մարզի Մասիս, Արտաշատ, Արարատ, Վեդի տարածաշրջաններից 200 կամավորներ, հոգեւոր այրերի օրհնությունը ստանալու հետո մեկնեցին Արցախ կանգնելու իրենց զավակների, թոռների, ընկերների կողքին:

Լիլիթ Մաճկալյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս