Բաժիններ՝

Ընկույզի կեղևը՝ ատամնափառի դեմ

Ատամնափառը բակտերիաների կպչուն, անգույն թաղանթ է, որն առաջանում է ատամների վրա և լնդերի մոտ: Ատամնափառն ատամի փչանալու, լնդերի բորբոքումների և այլ խնդիրների պատճառ է դառնում: Բարեբախտաբար, գոյություն ունեն բնական բաղադրատոմսեր, որոնք օգնում են պայքարել ատամնափառի դեմ:

healthyfoodteam կայքը ներկայացնում է դրանցից մեկը: Չափազանց կարևոր է նաև բերանի խոռոչի հիգիենան պահպանելը, որպեսզի խուսափեք բակտերիաների կուտակումներից և լնդերի խնդիրներից:

Բաղադրություն

  • 250 մլ ջուր
  • 40 գ ընկույզի կեղև

Նախ կեղևը 20 րոպե եռացրեք ջրի մեջ: Ապա կեղևը հանեք եռացող ջրից, թողեք ջուրը սառչի: Ատամի խոզանակը 10 րոպեով իջեցրեք լուծույթի մեջ և մաքրեք ատամները խոզանակով: Խոզանակը մի քանի անգամ թրջեք լուծույթի մեջ: Պրոցեդուրան կատարեք օրական 3 անգամ:

Ընկույզի կեղևը հզոր հակաբակտերիալ նշանակություն ունի, այն կարող է վերացնել նույնիսկ ատամների էմալի վրա գոյացած ատամնաքարերը:

Այս պրոցեդուրան խորհուրդ է տրվում նաև այն մարդկանց, ում լնդերն արնահոսում են, քանի որ այս միջոցը նվազեցնում է բորբոքումները:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս