Գիտե՞ք, որ գրերի գյուտից հետո թարգմանված առաջին գիրքը․․․
Գիտե՞ք, որ գրերի գյուտից հետո թարգմանված առաջին գիրքն Աստվածաշունչն է, իսկ առաջին մեսրոպատառ նախադասությունն Առակաց գրքից է. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:
Ս. Գրքի թարգմանությունը կատարվել է երկու փուլով` 406-412 թթ., իսկ երկրորդը` Եփեսոսի Տիեզերաժողովից հետո` 433-436 թթ.:
Թարգմանչաց շարժումն առաջնորդում էին Ս. Սահակ Պարթևը և Ս. Մեսրոպ Մաշտոցը, որոնք եղել են Ս. Գրքի հայերեն թարգմանության խմբագիրները: Աստվածաշնչի թարգմանությունը կատարվել է ասորերենից և հունարենից: Ս. Գրքի թարգմանիչներից են Եզնիկ Կողբացին, Հովսեփ Պաղնացին, Կորյունը, Ղևոնդը և ուրիշներ:
Նախքան Մաշտոցի կողմից հայերեն տառերի ստեղծումը եկեղեցական արարողությունների ժամանակ բանավոր կերպով թարգմանվում էր Ս. Գիրքը հայերեն:
Ֆրանսիացի հայագետ Լա Կրոզը Ս. Գրքի հայերեն թարգմանությունն անվանում է «Թարգմանությունների թագուհի»` նկատի ունենալով թարգմանության բարձր որակը և արժանիքները: Ս. Գրքի հայերեն թարգմանությունն այսօր օգտագործվում է Աստվածաշնչի քննական հրատարակություններում:
armchurch.info