Բաժիններ՝

Գրենլանդիան հարկավոր է ԱՄՆ-ին ազգային անվտանգության տեսանկյունից. Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 4-ին կրկին հայտարարություն է արել Գրենլանդիայի նկատմամբ ամերիկյան վերահսկողություն հաստատելու անհրաժեշտության վերաբերյալ։ ԱՄՆ նախագահը այս թեմայով խոսել է նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։

«Մեզ հարկավոր է Գրենլանդիան․․․ Այս պահին դա շատ ռազմավարական է։ Գրենլանդիան ամբողջությամբ ծածկված է ռուսական և չինական նավերով։ Մեզ Գրենլանդիան հարկավոր է ազգային անվտանգության տեսանկյունից, իսկ Դանիան ի վիճակի չի լինելու դա անել»,- CNN-ի փոխանցմամբ, ասել է Թրամփը։

Նա հավելել է նաև, որ Եվրամիությանը ևս հարկավոր է, որ Գրենլանդիան դառնա ամերիկյան։

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է անեքսիայի ենթարկել Գրենլանդիան՝ Ատլանտյան օվկիանոսում գտնվող ու հսկայական ռեսուրսներով հարուստ կղզին, որը Դանիայի ինքնավար տարածքն է՝ պնդելով, որ դա անհրաժեշտ է ամերիկյան անվտանգության նպատակներով։

Այս նպատակով անգամ 2025 թվականի դեկտեմբերի վերջին Թրամփը նշանակել է Գրենլանդիայի հարցերով հատուկ բանագնացի, ինչը խստորեն դատապարտվել է Դանիայի կողմից։

Ե՛վ Գրենլանդիան, և՛ Դանիան, որը ՆԱՏՕ-ի կազմում ԱՄՆ-ի դաշնակիցն է, կտրականապես դեմ են այդ գաղափարին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս