«ՀայաՔվեն» վճռականորեն դատապարտում է իշխող վարչախմբի պարագլխի և տիրադավ եպիսկոպոսների կողմից համատեղ փաստաթղթի ստորագրումը

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը վճռականորեն դատապարտում է իշխող վարչախմբի պարագլխի և տիրադավ եպիսկոպոսների կողմից համատեղ փաստաթղթի ստորագրումը և դրանից բխող գործողությունների ծրագիրը:

• Դրանով Նիկոլ Փաշինյանը և նրա կամակատարը դարձած բարձրաստիճան հոգևորականները փաստացի հայտարարում են, որ անթույլատրելի և հակասահմանադրական եղանակով միջամտելու են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ներքին կյանքին և կանոնական հարցերին:

Տիրադավ եպիսկոպոսները, իրենց ստորագրությունները դնելով վարչախմբի պարագլխի ստորագրությունից հետո, գործընթացին բացահայտ քաղաքական և հակասահմանադրական երանգ են տալիս` այդպիսով դեմ դուրս գալով իրենց իսկ ստանձնած «եկեղեցին ապաքաղաքականացնելու» կեղծ հանձնառությանը:

Առավել դատապարտելի է վարչախմբի պարագլխի սադրիչ քայլը` Սուրբ Ծննդյան օրով կեղծ «ուխտերթ» կազմակերպելու և մարդկանց իրար դեմ հանելու` մեր ժողովրդին կրկին պառակտելու նպատակով:

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, մշտապես կանգնած լինելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Մայր Աթոռի պաշտպանության առաջին շարքերում, վճռական է բոլոր օրինական միջոցներով շարունակելու պայքարը` հանուն Սուրբ Էջմիածնի և մեր հավատացյալ քաղաքացիների սահմանադրական իրավունքների պաշտպանության:

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031