Օղու հոտը փչում էր իրենց վրայից, բայց դիմադրության հանդիպելով՝ հարբած ամբոխը փախավ. Տեր Վրթանես քահանա Բաղալյան

«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանն էր։ Նրա հետ զրույցն ընթացավ Նիկոլ Փաշինյան-Հայ առաքելական եկեղեցի հակամարտության հերթական սրացման՝ ազգային խայտառակության օրվա՝ դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռը ոհմակային տրամաբանությամբ գրոհելու ու այդ հարձակումը հավատավոր հայ ժողովրդի կողմից հետ մղելու շուրջ:

Տեր Վրթանեսը նոր էր դուրս գրվել սրտաբանական կենտրոնից, ուր Մայր տաճարի մոտ հուդայական գրոհը հետ մղելիս ստացել էր սուր ինֆարկ ու ստենտավորվել հրատապ կարգով:

Վերջինս հիշեց այդ ամոթալի օրվա իրադարձությունները:

«Մայր տաճարի մուտքի մոտ կաթողիկոսի շիրմաքարի վրա բարձրացած Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, դիրիժոր Կարեն Դուրգարյանի եղբայրը՝ Վրեժ Դուրգարյանը, որը նաև թատրոնի փոխտնօրենն է, այդ օրն անսթափ վիճակում էր, բանավոր խոսք հասկանալու ընդունակ չէր։ Երեք անգամ խնդրեցի, որ իջնի շիրմաքարից, չլսեց, հետո արդեն ուղղակի քաշելով իջեցրի նրան շիրմաքարի վրայից…

Կարդացեք նաև

Քաղաքացիական հագուստով ոստիկանները, որոնք հավանաբար ավելի բարձրաստիճան ոստիկաններ էին, հատուկ պահպանում էին կարգալույծներ Արամայիս Թախմազյանին ու Ստեփան Ասատրյանին։ Ինչ-որ պահի համազգեստով ոստիկանների պատը ճեղքեցին ու ուզում էին մտնել Մայր տաճար, բայց հանդիպեցին դիմադրության, ու հարբած ամբոխը փախավ… Ամենալկտին այնտեղ այս երկուսն ու մյուս կարգալույծը՝ Վարդան Ստեփանյանն էին պահում։

2018-ի իշխանազավթումից հետո ստեղծված «Նոր Հայաստան, նոր հայրապետ» հակաեկեղեցական շարժման պարագլուխներից Կարեն Պետրոսյանը, ով Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնը հետագայում ստացավ, այդ օրն ամբոխի միջից փորձում էր ինձ ամեն կերպ սադրել, հեռվից ասում էր՝ Վեհափառի հետ դու էլ ես գնալու… Ասացի՝ ուրախ եմ, Վեհափառի հետ ուր էլ գնամ, ինձ համար պատիվ ու ուրախություն կլինի։ Խաբեբա անձնավորություն է, իր թեկնածուականն ամբողջությամբ արտագրած է…

Նրա հետ եկած խմբի վրայից օղու հոտը որ փչեց դեմքիս, ասացի՝ փառք Տիրոջը, որ Արշակ սրբազանն այստեղ չէ, թե չէ կասեին՝ էդ ցածրակարգ, էժանագին օղին ինքն է խմեցրել դրանց»,-ասաց Տեր Վրթանեսը:

Հիշեցնենք՝ Aravot.am-ի հետ զրույցում դիրիժոր Կարեն Դուրգարյանն իր տեղակալ-ազգականի այդ քայլի մասին ակնհայտ ստելով՝  ասել էր. 

«Եթե ուշադիր եք նայել այդ տեսագրությունը, ապա կտեսնեք, որ բավականին շատ մարդ կար այնտեղ: Շատերը ընկել էին հատակին և շատերը նույնիսկ շնչելու հնարավորություն չունեին, որովհետև սեղմված էին, եղբայրս փորձել է բարձրանալ, որ կարողանա մի քիչ օդափոխվի»:

Եվ սա այն դեպքում, երբ տեսագրություններում ակնհայտ երևում է՝ ինչով էր զբաղված նրա ազգականը:

Տիգրան Ավինյանի ընկեր, Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգիի բարեհաճություններից օգտվող Կարեն Դուրգարյանը ոչ միայն չի համարում, որ շիրմաքարի վրա բարձրացած իր զարմիկ Վրեժ Դուրգարյանի արարքը խուլիգանություն է, այլև նախկին իշխանությունների օրոք բարձր պարգևներ ստացած այս պարոնն իր զարմիկի խուլիգանական վարքի մասին հարցերին պատասխանելու փոխարեն՝ իր հարցազրույցում մի քանի անգամ հիշատակում էր նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին՝ Շմայսին, թե՝ տեսեք, այդպիսի պատգամավորներ կային:

«Եթե Առաքել Մովսիսյանին Կարեն Դուրգարյանի հետ համեմատես, Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, սուրբ է։ Նա, ի տարբերություն Կարեն Դուրգարյանի, արժեքներ ունի։ Կարեն Դուրգարյանը շատ լավ գիտի՝ ինչ էր անում իր ազգականը Մայր Աթոռի բակում, լավ գիտի՝ ինչ էին անում Օպերային թատրոնի բեմի բանվորներն այնտեղ, ու նման կեղծավոր կերպով արդարացնում է Վրեժ Դուրգարյանին։ Անամոթություն է ուղղակի։

Անասունի նման ձեռքով ու քացով հարվածում էին Մայր Տաճարի թանկարժեք, մշակութային բարձրարժեք դռներին։ Եթե ընդդիմությունը նման ներխուժում կազմակերպեր կառավարական ցանկացած շենքի վրա, քանի՞սն արդեն ձերբակալված կլինեին…»,-ասաց Տեր Վրթանես քահանան:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս