Հանգստացրեք սթրեսը դափնու տերևի միջոցով
Սթրեսը, լարվածությունն ու ընկճվածությունը դարձել են ժամանակակից աշխարհի անբաժան մասը: Սակայն պետք չէ հուսահատվել: Այս կյանքում ամեն ինչ իր լուծումն ունի, այնպես որ, յուրաքանչյուր խնդիր կարելի է շատ հեշտ հաղթահարել:
Միայն մեկ համեմունք կարող է հրաշալի կերպով պայքարել սթրեսների, լարվածության, հոգնածության դեմ: Վերջապես այդքան ցանկալի հանգստի կարժանանաք:
Խոսքը բոլորովին էլ արգելված դեղամիջոցների մասին չէ: Այս դեպքում խոսում ենք դափնու տերևների մասին: Ռուս գիտնական Գենադի Մալախովը հայտնաբերել է, որ այս բուրավետ համեմունքը կարող է նվազեցնել սթրեսներն ու ընկճված վիճակը:
Չորացրած դափնու տերևն այրեք, դուրս եկեք սենյակից, ապա 10 րոպե անց, երբ վերադառնաք, կզգաք, թե ինչ հաճելի բույր է տարածվել սենյակում: Այս բույրն ազդում է նյարդային համակարգի վրա և հանգստացնում է այն:
Դափնու տերևների ծուխը խթանում է այնպիսի տարրերի արտազատումը, որոնք դրական էներգիա են հաղորդում մարդուն:
Խորը շունչ քաշեք և հանգստացրեք ուղեղն ու մարմինը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը