ԱՄՆ-ում տորնադոներին զոհ է գնացել ավելի քան 40 մարդ
Ավելի քան 40 մարդ է ԱՄՆ-ի հարավում զոհվել անցած շաբաթ մոլեգնող տորնադոների, քամու ու ջրհեղեղների հետևանքով, հայտնում է BBC-ն:
Նվազագույնը 11 մարդ զոհվել է Տեխասում, որտեղ Դալլաս շրջանում միանգամից մի քանի տորնադո էր բռնկվել տարվա այս եղանակի համար անսովոր շոգերի հետևանքով:
Տորնադոները մեքենաները դուրս է նետել ճանապարհներից, շրջել է էլեկտրական սյուներ, ավերել տներ:
Միսսուրիում ու Իլլինոյսում ջրհեղեղի հետևանքով մահացել է նվազագույնը 11 մարդ: