Հանրապետության տարածքին մոտենում է հզոր ցիկլոն. ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. shamshyan.com
Սկանդինավիայի շրջաններից Միջերկրական ծով ներթափանցող արկտիկական օդային հոսանքները պատճառ կդառնան հզոր ցիկլոնի առաջացման: Ցիկլոնի ներթափանցումը հանրապետության տարածք կանխատեսվում է դեկտեմբերի 30-ի ուշ երեկոյան ժամերից:
Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 2-ը ամբողջ Կովկասը գտնվելու է նրա ազդեցության գոտում, սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ճանապարհներին՝ մերկասառույց, տեսանելիության անկում: Դեկտեմբերի 31-ից հանրապետություն կներթափանցեն արկտիկական հոսանքներ, ինչի արդյունքում հատկապես ցերեկային ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով:
Այս մասին SHAMSHYAN.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: