ԱՄՆ-ն հույսեր ունի Սարգսյանի ու Ալիևի հանդիպումից

ԱՄՆ-ը հուսով է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը կհաջողվի: Այս մասին, ինչպես հայտնում է haqqin.az-ը, լրագրողներին ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սեկուտան:

Մեկնաբանելով Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների կայանալիք հանդիպումը, որը ենթադրաբար տեղի կունենա այս դեկտեմբերին, ամերիկացի դեսպանը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համառ աշխատանքներ են կատարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ առաջընթաց գրանցելու համար:

Տեսանյութեր

Լրահոս