Բաժիններ՝

Ցյուրիխում ձերբակալվել են ՖԻՖԱ-ի երկու փոխնախագահները

Մայիս ամսին իրականացված ՖԻՖԱ-ի ներկայացուցիչների ձերբակալություններին հաջորդում է ՖԻՖԱ-ի փոխնախագահներ Ալֆրեդո Հաուիթի և Խուան Անխել Նապաութի ձերբակալությունը: Նրանց կասկածում են միլիոնավոր դոլարների կաշառք ընդունելու մեջ: Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարության կողմից հինգշաբթի առավոտյան պահանջված  ձերբակալությունները Ֆուտբոլի ղեկավարող համակարգի կոռուպցիայի շուրջ հետաքննության մի մասն են կազմում: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Ալֆրեդո Հաուիթը Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան կղզիների ֆուտբոլի ֆեդերացիայի ժամանակավոր նախագահն է, իսկ Խուան Անխել Նապաութը վերահսկում է Հարավային Ամերիկայի ֆուտբոլի միությունը: Ըստ Շվեյցարիայի Արդարադատության դաշնային գրասենյակի ներկայացրած տվյալների, նրանց կասկածում են Լատինական Ամերիկայի ֆուտբոլի մրցաշարերի և Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման հանդիպումների ժամանակ մարքեթինգային իրավունքներ վաճառելու մեջ:

Ֆոլքո Գալլին ասում է,- «ԱՄՆ-ի պետական մարմինները ձերբակալված երկու անձանց կասկածում են ֆուտբոլի առաջնությունների ժամանակ միլիոնավոր դոլարների կաշառք ընդունելու մեջ»:

Շվեյցարիայի Արդարադատության դաշնային գրասենյակի խոսնակ Ֆոլքո Գալլին նաև պատմում է այս ձերբակալությանը հաջորդող քայլերի մասին:

Ֆոլքո Գալլին ասում է,- «Նրանք կարող են համաձայնել կամովի հեռանալ, այդ դեպքում պարզ գործողություններ կձեռնարկվեն: Սակայն չհեռանալու դեպքում, մենք կհետևենք հաստատված կարգին: Այսինքն, Շվեյցարիայի Արդարադատության դաշնային գրասենյակը պաշտոնապես կդիմի ԱՄՆ-ին՝ խնդրելով, որ վերջինս պահանջ ներկայացնի 40 օրվա ընթացքում նրանց հեռացման համար»:

Այս ձերբակալությանը հաջորդեց ՖԻՖԱ-ի մնացած առաջնորդների հանդիպումը, որի ընթացքում նրանք բարեփոխումների ծրագիր կազմեցին, ֆուտբոլի համբավը վերականգնելու նպատակով:

Բարեփոխումների փաթեթը, որը ներառում է ՖԻՖԱ-ի հաջորդ նախագահների ղեկավարման ժամկետի կրճատում, այն դարձնելով 12 տարի, կտեղափոխվի ՖԻՖԱ-ի կոնգրես՝ 2016 թվականի փետրվարի 26-ն վերջնականապես հաստատվելու համար:

ՖԻՖԱ-ի ներկայիս ղեկավարները նաև խոստանում են Շվեյցարիայի օրենքին համապատասխան, շարունակել լիովին համագործակցել ԱՄՆ-ի կողմից իրականացվող հետաքննությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս