Զինված խմբի փողերի «ներքին հետքը» տանում է դեպի հայաստանյան կաթոլիկ եկեղեցի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ որոշ աղբյուրների, Նորք-Մարաշում բացահայտված զինված խմբի փողերի «ներքին հետքը» տանում է դեպի հայաստանյան կաթոլիկ եկեղեցի։ «Փողն էդ կանալով է եկել, ինչ վերաբերում է զենքին, ապա մոտ 100 հազար դոլար արժողությամբ, եթե ոչ ավելի, զենք է եղել։ Այդքան զենք չես կարող Հայաստանում ձեռք բերել և տեսադաշտում չհայտնվել, հենց դրանով է ԱԱԾ-ն դուրս եկել խմբի վրա։

2 ամիս հետևել են՝ գաղտնալսել։ Այդ խմբի նպատակն է եղել երեկ՝ ամսի 3-ին գումարվելիք կառավարության նիստը գրավելը, այո, բուն նիստը և ոչ թե կառավարությունը»։

Համարյա «նոր Նաիրի՞», բայց արդեն կառավարությունում։ Իսկ զենքը որտեղից էին ձեռք բերել, հարցրինք մեր զրուցակցին։ «Ձենքը հնուց մնացած՝ Ղարաբաղի պատերազմ անցած զենք է, ըստ ամենայնի»։ Մուխաներն էլ։ «Այո, հողի տակ պահում են, հիմա էլ որ լավ ման գաս, դեռ կգտնես նման զենքեր»։ Դրսի տարբերակը բացառո՞ւմ եք։ «Դրսից զենք չի եկել»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս