Ֆրանկ Ռիբերին պատրաստվում է դատի տալ «Closer» ամսագրին
Մյունհենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին մտադիր է դատի տալ «Closer» ամսագրին ապատեղեկատվոթյունների տարածման համար:
Ըստ ամսագրի տարածած տեղեկությունների՝ Ռիբերին ընկերոջը վճարել է 15 հազար եվրո, որպեսզի նա կազմակերպի երեկույթ ֆրանսուհիների հետ: Աղբյուրը հաստատաբար նշել է, որ երեկույթն ունենալու էր անպարկեշտ բնույթ:
Սակայն ֆուտբոլիստը պնդում է, որ գումար է տվել ընկերոջը, որպեսզի վերջինս լուծի իր դեմ ծառացած ֆինանսական խնդիրները:
Սիրարփի Աղաբաբյան