«Ֆյուրին ասաց, որ նյարդայնանում է, իսկ դա նշանակում է, որ նա լավ է պատրաստված». Վլադիմիր Կլիչկո
Գերծանր քաշային կարգի IBF, WBA և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն կիսվել է բրիտանացի Թայսոն Ֆյուրիի հետ կայանալիք մենամարտի սպասումներով:
«Այս անգամ ես շատ վառ մրցակից ունեմ: Նա երիտասարդ է և ցանկանում է իսկական փորձություն անցնել: Իհարկե, ես լսել եմ, ինչպես նա ասաց, որ նյարդայնանում է: Դա նշանակում է, որ նա լավ է պատրաստված: Անհանգստանալը դա լավ է:
Ես անհանգստանում եմ յուրաքանչյուր մենամարտից առաջ և միշտ հանդիպում եմ նոր մարտահրավերների: Ես իսկապես երջանիկ եմ, որ շաբաթ այս մեանամրտը կկայանա»,- ասել է Կլիչկոն:
Կլիչկո-Ֆյուրի մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 28-ին, Դյուսելդորֆում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը