Բաժիններ՝

Բելգիան կարող է հարձակումներ սկսել ԴԱԻՇ-ի դեմ

Բելգիան կարող է միանալ ԴԱԻՇ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային, որը պայքար է մղում Սիրիայի տարածքում ԴԱԻՇ-ի դեմ, հայտնում է korrespondent.net-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին տված Բելգիայի ներքին գործերի նախարար Յան Յամբոնի հարցազրույցին:

«Ես գիտեմ, որ վերջերս ՄԱԿ-ի ԱԽ-ն հավանության է արժանացրել բանաձևը (ԴԱԻՇ-ի ու այլ ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարի)»,- նշել է Յամբոնը՝ հավելելով, թե ռազմական օպերացիային հնարավոր է ականատես լինել «մոտ օրերս»:

Բելգիայի ՆԳՆ ղեկավարը նաև ընդգծել է, որ ցանկացած գործողություն Մերձավոր արևելքում իսլամիստների դեմ պայքարի շրջանակում համաձայնեցվելու է կոալիցիայի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս