Բաժիններ՝

18-ամյա զինծառայողը ջարդված ասեղի կտոր է կուլ տվել

Դատարան է ուղարկվել շարքային զինծառայողի վերաբերյալ քրեական գործը: 18-ամյա զինծառայողին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայող, կապի ուսումնական պարապմունքների ժամանակ իր առողջությանը վնաս է պատճառել` կուլ է տվել ծայրը ջարդած ասեղի կտոր, որը հանգեցրել է զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:

Խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը: Զինծառայողը նախկինում դատապարտված չի եղել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս