7 մթերք, որոնք ստիպում են աննկատելիորեն գիրանալ
Kitchenmag.ru կայքը գրում է, որ յուրաքանչյուր մարդ, ով պահպանում է մարմնի կազմվածքը կամ ցանկանում է նիհարել, գիտի այն մթերքների ցանկը, որոնք իրեն խանգարում են նիհարել: Գեղեցիկ կազմվածքի գլխավոր թշնամիներն ալյուրից պատրաստված բոլոր մթերքներն են, քաղցրը, ճարպով սոուսները և կիսաֆաբրիկատները: Իսկ ինչու դրանց օգտագործումը դադարեցնելով՝ մարդիկ չեն նիհարում: Պատասխանն այլ մթերքների մեջ է, որոնք սխալմամբ օգտագործվում են նիհարել ցանկացողների կողմից:
1. Փաթեթավորված հյութեր: Դեռ մանուկ հասակից մենք գիտենք, որ հյութերը ոչ միայն համեղ են, այլև բազմաթիվ վիտամինների աղբյուր: Այս պնդումը, սակայն, վերաբերում է միայն նոր քամած հյութերին, որոնց շաքար չի ավելացվում: Օրինակ՝ խանութից գնած խնձորի հյութի մեկ մեծ բաժակը պարունակում է 30 գրամ շաքար, ինչն օրվա թույլատրելի չափի կեսն է:
2. Եգիպտացորենի փաթիլներ: Շատերը համոզված են, որ «չոր» նախաճաշն օգտակար է, ինչպես, օրինակ, եգիպտացորենի փաթիլները: Սակայն դրա կես բաժակը պարունակում է մոտ 30 գրամ շաքար, ինչը, արդեն նշվեց, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ստանդարտների, կազմում է օրվա թույլատրելի չափի կեսը:
3. Յոգուրտ և պանրիկներ: Սրանք ևս շաքար են պարունակում: Օրինակ՝ ըմպելի յոգուրտի փոքրիկ շիշը պարունակում է մոտավորապես 6 բաժակ շաքար:
4. Սուրճ 3-ը՝ 1-ում: Գեղեցիկ կազմվածքին վնասող, ըստ որոշ ուսումնասիրողների՝ նույնիսկ առողջության համար վտանգավոր երևույթներից մեկը 3-ը՝ 1-ում սուրճն է: Երբեմն թվում է, թե սա կարող է լինել լավագույն ընդմիջումը, սակայն մեկ տուփ այսպիսի սուրճը պարունակում է 70 կիլոկալորիա և 10 գրամ շաքար:
5. Հաց: Խոսքը ոչ միայն սպիտակ հացի մասին է, ինչպես շատերը կարծում են: 100 գրամ հացը պարունակում է մոտավորապես 4 գրամ շաքար, իսկ եթե հաշվի առնենք, որ հացն առաջին հերթին՝ ածխաջուր է, դրանում պարունակվող ողջ շաքարը վերածվում է ճարպի:
6. Երշիկեղեն: Պետք է հիշել, որ երշիկեղենը վաղուց արդեն այն բնական մթերքը չէ, ինչպիսին հնարավոր է եղել ավելի վաղ ժամանակներում: Այն մեծ քանակով ճարպեր է պարունակում, փոփոխված սոյա և նատրիում: Եթե սա էլ ձեզ չի համոզում, որպեսզի հրաժարվեք երշիկեղենից, հիշեք նաև, որ դրանցում բավական շատ շաքար է պարունակվում. մեկ կիլոգրամը միջինում պարունակում է 20 թեյի գդալ շաքար:
7. Ալկոհոլ: Բացի նրանից, որ ալկոհոլը լավացնում է ախորժակը, այն բավական շատ կալորիականություն ունի, որը շատ շաքար է պարունակում: Օրինակ՝ լիկյորի միջին կալորիականությունը հավասար է դեսերտի կալորիականությանը. 100 մլ խմիչքը պարունակում է 300 կալորիա:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը