«Քաղաքակւան ուժերը պետք է շատ ջանք թափեն՝ վերականգնելու հավատը իրենց հանդեպ». «Առավոտ»
«Առավոտ» թերթի լրագրողը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ
– Թերեւս սահմանադրական հանրաքվեի «այո» եւ «ոչ» «ոեալիթի-շոուն» ՀՀԿ-ականները քարոզչական նորույթ են համարում, բայց հանրության մեջ այդ մոտեցումը միանշանակ չի ընկալվում, մարդիկ նույնիսկ հումոր են անում, թե այլեւս սերիաները չեն նայում, «ոեալիթի-շոու» են նայում։ Դուք, ներսից, որպես մասնակից, ինչպե՞ս եք գնահատում այդ գաղափարը, նրա կիրառումը ի՞նչ արդյունք է տալիս։
– Ամենահիմնականն այն է, որ սա միակողմանի իրապատում չէ, մենք գնում ենք ոչ միայն պարզապես բարեւելու, այլ գնում ենք մեր ժողովրդի հետ կենդանի հանդիպումների, անկեղծ ու անկաշկանդ, եւ ոչ միայն «ԱՅՈ» ասողներն են գնում, այլ նաեւ «ՈՉ» քարոզողները։ Նախաձեռնության հեղինակները հրաշալի գաղափար են իրականացնում, եւ որպես մասնակից՝ վստահաբար հայտարարում եմ՝ աշխատում է պրոֆեսիոնալների խումբ, ամեն ինչ մտածված է ամենայն ճշգրտությամբ, չկա իշխանական եւ ընդդիմադիր ոչ մի լծակ եւ նախապատվության, կազմակերպիչները մաքսիմում անկողմնակալ են, եթե ուզում եք իմանալ, հանդիպումների ժամանակ հաճախ ոտնահարվում են «Այո» քարոզողների իրավունքները՝ ելույթների ժամաքանակի հատկացման իմաստով։
Անկեղծ ասած, ես նախաձեռնության կազմակերպիչների փոխարեն կվիրավորվեի, բանի որ ոմանք փորձում են այս նախաձեռնությունը համարել ՀՀԿ-ի նախաձեռնություն, այսինքն՝ փորձում են կողմնապահություն տեսնել։ Ամենեւին այդպես չէ, եւ հենց ՀՀԿ –ի ներսում կան շատերը, ովքեր դեմ են այս նախաձեռնությանը, եւ այդ պատճառով է, որ հրավերը ընդունել ենբ մենք, քիչ թվով պատգամավորներ։ Կարետր է, որ մեր հեռուստադիտողները դիտում են մեր հանդիպումները, տեսնում են, որ յուրաքանչյուր մասնակից ազատ է իր շփումներում, խոսքերում եւ պահվածքում, այո, լավ գաղափար է, թող մարդիկ տեսնեն ու լսեն, թե ինչու «Այո» փոփոխություններին եւ ինչու ոչ՝ այսօր թող լսեն նաեւ՝ ինչու «Ոչ» այդ փոփոխություններին։
– Շատ ակնհայտ է, որ մարդիկ հետաքրքրված չեն սահմանադրական բարեփոխումներով, իրենց հոգսերից են անընդհատ խոսում, մտավախություն չկա՞, որ դեկտեմբերի 6-ին հանրաքվեն կտապալվի կամ «Ոչ»–ի կարժանանա։
– Սխալվում եք՝ ասելով, թե մարդիկ հետաքրքրված չեն, իրականում լավ էլ հետաքրքրված են, պարզապես լավ չեն պատկերացնում, թե ի՞նչն է փոխվելու, ինչո՞ւ եւ ի՞նչ նպատակով, եւ երբ մենք բացատրում ենք, մարդիկ հասկանում են, պահանջում են նախագիծը անձամբ կարդալու եւ քննելու համար։ Իսկ թե ինչպիսի՞ն կլինի հանրաքվեի արդյունքը, պիտի որոշի միայն եւ միայն ընտրողը՝ ՀՀ ազատ քաղաքացին, եւ վստահ եղեք՝ ոչ ոք չի պատրաստվում այդ որոշումն աղավաղելուն։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: