Բաժիններ՝

Ռուս դիվանագետները մեկնել են Ջուբա՝ պարզելու «ԱՆ-12» ինքնաթիռի կործանման պատճառները

Ուգանդայում ՌԴ դեսպանության աշխատակիցները երեկ ուղևորվել են Հարավային Սուդան՝ պարզելու երեկ Հարավային Սուդանում աղետի ենթարկված «ԱՆ-12» բեռնատար ինքնաթիռի կործանման պատճառները:

Այս մասին RIA Novosti-ին հայտնել են ռուսական դիվանագիտական գերատեսչությունից:
«Մեր դիվանագետները ներկայում մեկնել են Հարավային Սուդան՝ Ջուբա ու այդ հարցով տեղում են զբաղվում»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Հարցին, թե քանի մարդ է այսօրվա դրությամբ զոհվել դեպքի հետևանքով ու արդյոք եղել են սպանվածների թվում ռուսներ, պատասխանել են, որ զոհերի մասին տեղեկությունը համապատասխանում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած տեղեկությանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հարավային Սուդանի իշխանությունները պաշտոնապես հայտնել էին ավիաաղետի զոհերի թիվը, ինչպես նաև նրանց ազգային պատկանելությունը:

Հայտնի է, որ ինքնաթիռում գտնվել են Հայաստանի 5 քաղաքացիներ, 1 ռուս: ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի հայ անդամների անունները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի անդամներ են.
Հրամանատար՝ Գեւորգ Թովմասյան
Երկրորդ օդաչու՝ Սամվել Համբարձումյան
Բորտ-ինժեներ՝ Սամվել Մկրտչյան
Ավիատեխնիկ՝ Արմեն Անտոնյան
Ավիատեխնիկ՝ Սուրեն Պետրոսյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս