 
                        ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի հայ անդամների անունները
 
                                    Ըստ նախնական տեղեկությունների՝ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի անդամներ են.
Հրամանատար Գեւորգ Թովմասյան
Երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյան
Բորտ-ինժեներ Սամվել Մկրտչյան
Ավիատեխնիկ Արմեն Անտոնյան
Ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյան
2014թ.-ից AN12 օդանավը հանվել է Հայաստանի գրանցումից: Պատկանում էր Asia Airways տաջիկական ընկերությանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        