Բաժիններ՝

Դա մինիմում 30-40 տարվա պրոցես է. ԿԲ նախագահը՝ միասնական արժույթի ներդրման մասին

Մեկ ամիս առաջ ԵՏՄ անդամ երկրների ԿԲ նախագահները քննարկել են միասնական արժույթի խնդիրը: Ինչպես այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ռուսներն ու ղազախներն էլ են հայտարարություն են անում, որ մինչև 2025 թիվը դրանով ընդհանրապես չեն զբաղվելու, հետո կսկսեն քննարկել միասնական արժույթի ներդրման հարցը:

«Անձամբ իմ և իմ կոլեգաների կարծիքով՝ սա մինիմում 30-40 տարվա պրոցես է: Դրանք ավելի սպեկուլյատիվ բնույթի տարբեր փորձագետների կողմից բերձրացվող է, որ վաղվանից սկսելու են: Դա այնքան դժվարին պրոցես է: Մինչև միասնական արժույթ ունենալը, մենք պետք է միասնական տնտեսական տարածք ունենանք: Մեր գնաճը 3.4% է, ՌԴ-ում՝ 16-17% է, եթե մեկ շնչին ընկնող մեր միջին ՀՆԱ-ն 3600 դոլար է, ՌԴ-ում՝ 12000 է»,- ասաց Ա.Ջավադյանը:

Անդրադառնալով այս տարի գարնանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությանը՝ միասնական արժույթի վերաբերյալ, Ա.Ջավադյանը նշեց, որ ՌԴ նախագահն ընդամենը հանձնարարել էր նպատակահարմարության հարցն ուսումնասիրել, իսկ նպատակահարմար է միայն երկարաժամկետ առումով:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս