«Բարսելոնան»՝ Ֆրանսիայի առաջնությունո՞ւմ
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը մեկնաբանել է «Բարսելոնայի» Լիգա 1-ի մասնակիցների կազմի մեջ ընդգրկվելու հնարավորությունն այն դեպքում, եթե Կատալոնիան անկախություն ստանա Իսպանիայից:
««Բարսելոնան»՝ Ֆրանսիայի առաջնությունո՞ւմ: Չէ՞ որ «Մոնակոն» խաղում է ֆրանսիական առաջնությունում: Այնպես որ, ինչո՞ւ ոչ:
Ես ֆուտբոլի և «Բարսելոնայի» մեծ ֆանատ եմ: Դա իմ արյան մեջ է: Ֆրանսիայում այդ մասին գիտեն և միշտ հարցնում են փողոցներում»,- խոստովանել է Վալսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը