Թուրքիայում 1000-ամյա Աստվածաշունչ է հայտնաբերվել
Թուրքիայի Թոկատ քաղաքում ոստիկանությունն առգրավվել է Աստվածաշունչ, որը, նախնական գնահատականներով, կարող է գրված լինել 1000 տարի առաջ, գրում է The DailySabah-ը:
Հաղորդվում է, որ մագաղաթն առգրավվել է 3 երիտասարդ մարդկանց մոտից, ովքեր փորձել են այն վաճառել:
Գիրքը գրված է եղել հին ասորերենով, ունի ընդամեը 51 էջ: Գրքի շապիկը վնասված է, սակայն ոսկեզօծ նկարներն անվնաս են մնացել:
Հիշեցնենք, որ տարեսկզբին հենց նույն քաղաքում հայտնաբերվել էր Վինսենտ վան Գոգի «Մարդը ապաստարանից» նկարը: Այն հայտնաբերվել էր մաքսանենգին պատկանող մեքենայի բեռնախցիկից: