Բաժիններ՝

Մի նախագծի պատմություն. Մոսկվայում մեկնարկել են Գյումրիի ավերիչ երկրաշարժի մասին պատմող ֆիլմի նկարահանումները

Մոսկվայում հոկտեմբերի 12-ին մեկնարկել են «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմի նկարահանման աշխատանքները, տեղեկացնում է kinopoisk.ru-ն՝ հղում կատարելով նախագծի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանին:

Նշվում է, որ 1998թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Գյումրիի ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 300 բնակավայր, իսկ երկրաշարժի էպիկենտրոն Սպիտակը հիմնահատակ ավերվել էր: Առավել տուժած քաղաքներից մեկը Լենինականն էր (Գյումրի), որտեղ էլ տեղի են ունենում «Մի երկրաշարժի պատմություն» դրամայի գործողությունները: Ֆիլմի բեմադրության համար պատասխանատու է «Մայրեր», «Գողություն ամերիկյան ձևով» ֆիլմերի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը:

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 95

Ռուբեն Դիշդիշյանի խոսքով՝ Գյումրիի երկրաշարժը ԽՍՀՄ-ի պատմության մեջ վերջին իրադարձություններից էր, որը միավորեց խորհրդային ողջ ժողովրդին: Միութենական բոլոր հանրապետություններից Հայաստան էին գնում կամավորներ՝ մարդասիրական օգնություն հասցնելու աղետից տուժածներին:

Պրոդյուսերն անձամբ մասնակցել է այդ իրադարձություններին՝ երկրաշարժի հաջորդ օրն ընկերոջ հետ ուղևորվել է Լենինական՝ օգնելու փլատակների տակից դուրս բերել ողջ մնացածներին:

«Մենք մտքեր ունեինք՝ ինչ-որ բան անել Հայաստանի հետ կապված, սակայն 1988 թվականի երկրաշարժի մասին չէինք մտածում: Երբ Անդրեասյան եղբայրները մեզ մոտ եկան սցենարով, մենք հասկացանք, որ դա համապատասխան նախագիծ է, քանի որ դա Հայաստանում հայտնի ողբերգական իրադարձություն է, որի մասին կարելի է շատ բան անել, որը կհետաքրքրի կինոյի հանդիսատեսի լայն շրջանակներին»,- պատմում է Դիշդիշյանը՝ «Մարս Մեդիա» ընկերության ղեկավարը:

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 95

Դիշդիշյանի ու Անդրեասյան եղբայրների համատեղ նախագծի մասին հայտնի դարձավ 2014 թվականին: Այդ ժամանակ հորիզոնում նշմարվում էր ևս մեկ ֆիլմ երկրաշարժի թեմայով՝ պրոդյուսեր Ելենա Գլիկմանի «Սպիտակ» ֆիլմը: Ֆիլմի սցենարը 2008թ. գրել էր Մարինա Սոչինսկայան, որպես ռեժիսոր՝ պետք է հանդես գա Ալեքսանդր Կոտը:

Այն մասին, որ կա նմանատիպ ևս մեկ նախագիծ, «Մարս Մեդիան» իմացավ Անդրեասյանների հետ աշխատելիս:

Ֆիլմերի պրոդյուսերները մի քանի անգամ փորձել են հանդիպել, անգամ առաջարկ է հնչել՝ միավորել նախագծերը, սակայն Դիշդիշյանը պատրաստ էր համագործակցության միայն այն դեպքում, եթե ֆիլմի սցենարի հիմքում դրվեր «Մարս Մեդիայի» մշակած սցենարը:

«Մեր սցենարում մենք ձգտել ենք համատեղել մարդկային դրաման ու ֆիլմ-աղետը, դա ժանրային առումով շատ էմոցիոնալ կինո է: Որքանով ես հասկացա, Գլիկմանի նախագիծն ավելի շատ հեղինակային է»,- ասում է Դիշդիշյանը:

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 95

«Մի երկրաշարժի պատմություն» դրամայի սցենարը ստացել է Կինոյի հիմնադրամի աջակցությունը՝ երրորդ տեղը զբաղեցնելով սցենարների մրցույթում:

Ֆիլմը ստեղծողները նպատակ ունեն զուգահեռ նկարահանել նաև վավերագրական ֆիլմ 1988թ. դեկտեմբերյան իրադարձությունների մասին:

Սյուժեի կենտրոնում երկու հերոսներ են՝ ռուս ճարտարապետ Անդրեյ Բերեժնին ու 25-ամյա Ռոբերտ Մելքոնյանը:

Երկար տարիներ առաջ ավտովթարում Բերեժնու մեղքով զոհվել են Մելքոնյանի ծնողները: Անդրեյը կրում է իր պատիժը բանտում, իսկ Ռոբերտին ապաստանում են ազգականները:

Տարիներ անց նրանք երկուսն էլ հայտնվում են նույն փրկարարական ջոկատում:

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 95

«Երիտասարդ հերոսը վստահ է, որ հենց Անդրեյն է մեղավոր ողբերգության մեջ, որը տեղի է ունեցել իր ընտանիքի հետ 8 տարի առաջ»,- բացատրում է պրոդյուսերը:

Անդրեյի դերակատարին կմարմնավորի Կոնստանտին Լավրոնենկոն, նրա կնոջը՝ Մարիա Միրոնովան:

Նշվում է, որ հայ հերոսների դերակատարների որոնումները տևել են 6 ամիս: «Կայացրել էինք սկզբունքային որոշում, որ հայ հերոսներին պետք է մարմնավորեն միայն հայերը»,-ասում է Դիշդիշյանը:

Փորձերից հետո ընտրվել են Վիկտոր Ստեփանյանը, Տաթևիկ Հովակիմյանը, Միքայել Պողոսյանը, Հրանտ Թոխատյանն ու Սոս Ջանիբեկյանը:

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 95

Ավերված Գյումրիի տեսարաններում ներկայացվելու են Մոսկվայի ինդուստրիալ ծայրամասերը: Ֆիլմը ստեղծողները հայտնաբերել են ամբողջությամբ ավերված գործարան: Նկարահանումներն այնուհետ կշարունակվեն նոյեմբերին Գյումրիում:

Ֆիլմի ստեղծման մեջ 100 հազար դոլար կներդնեն ՀՀ մշակույթի նախարարությունն ու Կինոյի հիմնադրամը:

Ֆիլմի նկարահանումներին կաջակցեն նաև ՀՀ պաշտպանության ու արտակարգ իրավիճակների նախարարությունները:

Սպասվում է, որ ֆիլմը պատրաստ կլինի 2016 թ. օգոտոսի վերջին, իսկ էկրաններ կբարձրանա դեկտեմբերի 7-ին:

 Պատրաստեց Կարմեն Ղուկասյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս