Միջազգային հանրությունը պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ. Դավիթ Բաբայան. tert.am
Եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը Ադրբեջանի հասցեին կոշտ հայտարարություններ հնչեցնի և նախաձեռնի համապատասխան քայլեր, ապա Լեռնային Ղարաբաղի հակամարտության ադրբեջանական կողմը կփոխի ագրեսիվ քաղաքականությունը, կզսպվի: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Ադրբեջանի նկատմամբ, օրինակ, պետք է պատժամիջոցներ կիրառվեն: Ադրբեջանական չինովնիկներին, մասնավորապես Նախագահ Ալիևին, պաշտպանության նախարար Հասանովին, ովքեր կոչ են անում խփել Ստեփանակերտից թռչող ինքնաթիռը, համապատասխան ձևով պետք է թույլ չտրվի թռնել եվրոպական այս կամ այն պետություն: Քանի որ նրանք և նրանց մտերիմները չեն կարողանում առանց փարիզների ապրել, կարծում եմ, որ նման քայլը կլինի բավական ազդեցիկ»,- ասել է Դավիթ Բաբայանը՝ շեշտելով, որ միայն նման որակի պատժամիջոցների կիրառման արդյունքում Ադրբեջանը կդառնա ավելի զուսպ:
ԼՂ նախագահի խոսնակը հիշեցրել է, որ նախկինում նման պատժամիջոցներ են կիրառվել նաև Սիրիայի դեմ, և ունեցել են իրենց արդյունքը:
Անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչի կոչին, թե հակամարտության կողմերը պետք է հրաժարվեն ուժի կիրառումից և քաղաքական կամք դրսևորեն փոխըմբռնման հասնելու համար, Դավիթ Բաբայանն ասել է, որ ոչ հասցեական նման հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի քաղաքականությունն է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: