Բաժիններ՝

1 մլն 697 հազար դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության ծախսերը փոխհատուցելու նպատակով

Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 5-ի որոշմամբ 1․697․000 դրամ կհատկացվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի (Սարգսյանի) հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով։

Որոշման մեջ ասվում է․

«Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 6-րդ կետի «ա» ենթակետի` 1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի (Սարգսյանի) հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2026 թվականի ինն ամսում հատկացնել 1,697.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված «1195. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ մատուցած քաղաքացիների մահվան դեպքում արարողակարգային միջոցառումների կազմակերպում» ծրագրի «11001. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման և մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին 2 աջակցություն» միջոցառման իրականացման համար նախատեսված ֆինանսական միջոցներից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31