Amnesty International-ը քրդերին մեղադրել է Սիրիայում էթնիկ զտումներ իրականացնելու մեջ
Amnesty International-ը Սիրիայում մարտնչող քուրդ աշխարհազորայիններին մեղադրել է զինվորական հանցագործությունների կատարման մեջ:
Իրավապաշտպանների տվյալով՝ Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները («Քրդստանի աշխատավորական» կուսակցության սիրիական թևը) անցկացրել է էթնիկ զտումներ՝ շրջանից դուրս մղելով ոչ քուրդ բնակիչներին, ինչպես նաև ցուցադրաբար պատժելով տեղացիներին իսլամիստների կողմից օկուպացված բնակավայրերի ազատագրումից հետո, հայտնում է Euronews-ը:
Սիրիացի քրդերը, չնայած տարաձայնություններին, միավորվել են ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, քանի որ դա բխում է իրենց շահերից:
Նրանց ոգեշնչում է Իրաքի քրդական ինքնավարությունը, որը վաղուց է խոսում անկախություն հռչակելու մասին:
Ժողովրդական պաշտպանության ջոկատներն առավել արդյունավետ ու հուսալի գործընկերներն են ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի համար: