Մի ներեք մարդուն հենց այնպես
Որպես մասնագետ, ես Ձեզ ըմբոստ բան կասեմ… Մի ներեք մարդուն հենց այնպես: Հատկապես` տղամարդուն:
Թեկուզ մի փոքր զարգացած բոլոր մարդկանց հայտնի է, որ ներելը և ներում խնդրելը բարիք է: Դա ամոքում է հոգին, վերացնում է վիրավորանքները, կախվածությունները, օգնում է վերականգնել փոխըմբռնումը, կարգավորում է Ձեր սեփական կյանքը: Ի վերջո, թույլ չի տալիս զարգանալ կործանարար հոգեսոմատիկային:
Ապրած տարիների, փորձի, մեդիտացիայի, իմ և իմ էմոցիաների վրա կատարած աշխատանքների ընթացքում, ինչպես նաև հաճախորդներին և նրանց պատմություններ քննելով ինձ մոտ հստակ վստահություն է ձևավորվել, որ չի կարելի ներել մարդուն, եթե նա դրա համար ոչինչ չի արել. չի ասել, չի խնդրել, արարք չի կատարել: Հատկապես` տղամարդուն:
Դա փչացնում է: Դա ամենաթողություն է դաստիարակում: Դա ընդգծում է Ձեր անձնական սահմանների բացակայությունը և թույլ է տալիս մարդուն վարվել Ձեզ հետ նույն ձևով:
Ներում խնդրելը և ներելը դա հոգևոր է: Բայց աշխատում է միայն նրանց մոտ, ով արժեքների և զարգացման նույն մակարդակն ունեն, ինչ որ Դուք:
Մնացած բոլոր դեպքերում ներում խնդրեք Աստծուց, խնդրեք Ձեր համար և այն մարդու համար, ներում խնդրեց Ձեզանից այն բանի համար, որ նեգատիվ բան եք թույլ տվել Ձեր նկատմամբ, որ զայրացել եք: Դա, որպեսզի հիվանդությունները գլխին չթափվեն: Իսկ մարդուց, մի կողմ քաշվեք. «Աստված կների»:
Ինչու հատկապես տղամարդկա՞նց: Որովհետև նրանց փոքր հասակից սովորեցրել են, որ տղամարդուն գովում և հայհոյում են միայն գործողության համար, այլ ոչ թե վիճակի:
Նրանց համար նորմալ տրամաբանություն է այն, որ պետք է ինչ-որ բան անել, որպեսզի քեզ ներեն: Եթե կինը դա անում է հենց այնպես, ապա տղամարդու աշխարհում այն չի տեղավորվում: Դա մոտավորապես այն է, ինչ տղային կասես. «Դու գեղեցիկ ես»: Հաճելի է, բայց շփոթեցնում է: Եվ հասկանալի չէ, թե հետո ինչ անել դրա հետ:
Մի խոսքով, ներում խնդրեք Աստծուց, ներեք Ձեզ, իսկ վիրավորողին` Աստված կների, մինչև ինքը Ձեզ մոտ չգա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը