Մեկ գիշեր մնացած ջուրը մեծ քանակությամբ բակտերիաներ է պարունակում
Նկատե՞լ եք՝ երբ մեկ օր բաժակի մեջ մնացած ջուր եք խմում, ինչ-որ յուրահատուկ համ է զգացվում: Արդյո՞ք դա նշանակում է, որ մեկ օրվա ընթացքում ջրի «ժամկետն» անցնում է:
Մաքուր ջուրը՝ ի տարբերություն ուտելիքների, շաքար կամ պրոտեիններ չի պարունակում, այսպիսով այն հրաշալի վայր է մանրէների համար: Ջրի այդտեսակ տարօրինակ համի համար գիտական հետազոտություններ գոյություն ունեն:
Փաստորեն, այն ջուրը, որն ամբողջ գիշեր մնում է բաժակի մեջ, քիչ քանակությամբ CO2 է յուրացնում, որը շատ քիչ քանակությունը վերածում է կարբոնաթթվի: Սա նշանակում է, որ ջուրը փոխում է իր քիմիական բաղադրությունը:
Երբ կարբոնաթթուն մեկ կամ երկու պրոտոններ է ազատում և դառնում երկկարբոն կան կարբոն, ջրի pH-ը նվազում է, որի արդյունքում էլ փոփոխվում է համը:
Ավելին, այս ջուրը դառնում է մանրէների համար հրաշալի մի վայր, բացի այդ, մեծ քանակությամբ փոշի է կուտակում:
Սա չի նշանակում, որ ջուրը վատացել է, այնուամենայնիվ հիշեք, որ հնարավոր է՝ մեկ գիշեր մնացած ջուրը բակտերիաներով լի մի բաժակ է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը