«Մենք պատրաստ ենք Ադրբեջանի նետած ձեռնոցը վերցնել». ԱԳ փոխնախարար

«Ադրբեջանը բացահայտ խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, Ադրբեջանի քայլերը բացահայտ ուղղված են ՄԱԿ-ի կանոնադրության դեմ, խախտվում են բազմաթիվ հոդվածներ, որոնք վերաբերում են միջպետական հարաբերություններին: Մենք ձեռնոցը միշտ պատրաստ ենք  վերցնել, մենք գիտենք՝ ում հետ գործ ունենք, մեզ համար դա անցած պատմություն է: Ադրբեջանը փորձում է նոր արկածախնդրության դիմել»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով սահմանում տիրող լարված իրավիճակին:

Նրա խոսքով՝ արդեն հասունացել է ժամանակը, որ այն այսօր հասկանալի պատճառով ցուցաբերվում էր՝  մի նժարին դնելու մոտեցման փոխարեն հստակ տարբերակված մոտեցում ցուցաբերվի:

 

 

Տեսանյութեր

Լրահոս