Նախարարն ամբողջ օրը զբաղված է իր աշխատակիցների գլխին «պահակություն» անելով. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանից դժգոհությունները համակարգում չեն դադարում։ Մեր տեղեկություններով, նախարարն աշխատելու փոխարեն ամբողջ օրն զբաղված է իր աշխատակիցների գլխին «պահակություն» անելով։
Արամայիս Գրիգորյանն այնքան է տարվել այդ «աշխատանքով», որ երկրի բնապահպանական խնդիրները թողած՝ ստուգում է, թե որ աշխատողը երբ է գալիս, երբ գնում, վայրկյաններն է հաշվում, իսկ արդյունքներն ամփոփելիս արդեն աշխատավարձերից պահումներ է անում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: