Սերժ Սարգսյանը զայրացել է. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի իշխանությունը դիվանագիտական ասպարեզում հայտնվել է անախորժ դրության մեջ։ Իսկ պատճառը իշխանական կուսակցության՝ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի անհարգալից հայտարարություններն են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հասցեին։
Օրերս դեսպան Միլսը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Հայաստանում առկա կոռուպցիան խոչրնդոտում է տնտեսական աճը, վտանգում է մարդու իրավունքների պաշտպանությանը ժողովրդավարաթյանը եւ անգամ՝ ազգային անվտանգությանը։ Եվ ահա Վահրամ Բաղդասարյանը՝ հակադարձելով դեսպանի հայտարարություններին, ասել էր, թե դա դեսպանի մասնավոր կարծիքն է, ոչ թե ԱՄՆ-ի, ու հավելել. «Բայց դրան շատ լուրջ վերարերվել և պաշտոնական պատասխան տալ չեմ կարծում, թե պետք է»։ Բնականաբար, Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունները լուրջ դժգոհություն է առաջացրել ԱՄՆ դեսպանությունում։ Միայն թե ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը դեռ չի արձագանքել Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանը:
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով, Վ.Բաղդասարյանի այս հայտարարաթյունը նաեւ Սերժ Սարգսյանի զայրույթն է հարուցել և պատահական չէ, որ երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «գործուղվել էր» ասուլիսի, որպեսզի փորձեր փրկել իրավիճակը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ ««Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: