Խթանեք նյութափոխանակությունը՝ ավելորդ ճարպերն այրելու համար
Նյութափոխանակությունն ուղղակիորեն կապված է մարմնի քաշի հետ: Արագ նյութափոխանակությունը նշանակում է՝ արագ մարսողություն և բջիջներում տարրերի արագ փոխանակում, որը դրական է ազդում մարմնի քաշի վրա: Ավելորդ քաշի խնդիրներ ունեցող մարդկանց նյութափոխանակությունը հաճախ դանդաղ է կատարվում: Ձեզ ենք ներկայացնում մի քանի պարզ հնարքներ, որոնք կարագացնեն ձեր նյութափոխանակության գործընթացը:
Շատ ջուր խմեք
Հետազոտությունները ցույց են տվել, որ նյութափոխանակությունը լավացնելու համար մեծ քանակությամբ ջուր է անհրաժեշտ: Այլ կերպ ասած՝ օրական 1.5լ ջուր խմելով՝ կարագացնեք նյութափոխանակությունը, որն էլ կօգնի այրել 30% ճարպերը:
Ուտելուց հետո քայլեք
Սննդարար տարրերի մարսելն ու յուրացումը ֆիզկական աշխատանք են պահանջում: Որքան ակտիվ եք, այնքան արագ է ձեր նյութափոխանակությունը: Քաղցած մնալը հակառակ ազդեցությունն է ունենում, այսկերպ դանդաղում է նյութափոխանակությունը:
Կանոնավոր կերպով կերեք
Գիտնականներն ասում են, որ լավագույն դիետան 3 հիմնական սննդի ընդունման և 2 ավելի փոքր սննդաչափի ընդունման գործընթացների ամբողջությունն է: Երկրորդի մեջ մտնում են յոգուրտները, մածունը և մրգերը: Հայտնի է, որ այն մարդիկ, ովքեր կանոնավոր կերպով են ուտում, ճարպակալությամբ տառապելու ավելի քիչ հավանականություն ունեն:
Պրոտեիններով դիետա
Օրգանիզմն ավելի շատ կալորիաներ է օգտագործում՝ մարսելու պրոտեինները, քան կարբոհիդրատներն ու ճարպերը: Պրոտեիններ պարունակում են սպիտակ միսը, ձուն, կաթնամթերքները և ձուկը:
Կոֆեին
Հարվարդի համալսարանի 12 տարի տևած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այն տղամարդիկ, ովքեր օրական 200մլ կոֆեին են օգտագործում, հազվադեպ են տառապում ճարպակալությամբ, քան նրանք, ովքեր ընդհանրապես չեն օգտագործում կոֆեին: Կոֆեինը խթանում է ճարպոտ հյուսվածքներում ավելի շատ էներգիայի ծախսման գործընթացը՝ հատկապես, երբ զուգորդվում է ֆիզիկական որոշ վարժություններով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը